Խարդախության կասկածանքով ձերբակալվել է MIXIT կոսմետիկ ապրանքանիշի գլխավոր տնօրենը
Ռուսաստան
Մոսկվայում սեպտեմբերի 18-ին ձերբակալվել է MIXIT կոսմետիկ ապրանքանիշի գլխավոր տնօրեն Օլեգ Պայը։ Տեղեկությունը հրապարակվել է Մոսկվայի ընդհանուր իրավասության դատարանների պաշտոնական հարթակում։
Պայը կասկածվում է կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառած խարդախության մեջ։ Գործը քննվում է ՌԴ Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով։ Սեպտեմբերի 19-ին դատարանը պետք է քննի նրա նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը։
2024 թվականի սեպտեմբերին ուժայինները խուզարկություններ էին իրականացրել MIXIT-ի գրասենյակում, ինչպես նաև Օլեգ Պայի և ապրանքանիշի համահիմնադիր Ելենա Նազարովայի բնակության վայրերում։ Այդ ժամանակ գործի մանրամասները չէին հրապարակվել։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը