Զախարովա․ Ռուսաստանը միջազգային ասպարեզից «չեղարկելու» փորձերը ձախողվել են
Ռուսաստան
Ռուսաստանին միջազգային ասպարեզում մեկուսացնելու և, ինչպես ձևակերպել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, «չեղարկելու» փորձերը ձախողվել են։ Այս մասին նա հայտարարել է ՏԱՍՍ-ին։
Զախարովայի խոսքով՝ վերջին շրջանում լրագրողները գրեթե դադարել են հարցեր տալ Ռուսաստանի միջազգային մեկուսացման վերաբերյալ, ինչը նա գնահատել է որպես այդ քաղաքականության անհաջողության վկայություն։
«Բոլորն արդեն իսկապես հասկացել են, որ Ռուսաստանը հնարավոր չէ չեղարկել։ Կարելի է փորձել անել այն ամենը, ինչ ցանկանում են, դա իրենց խնդիրն է։ Բայց Ռուսաստանը եղել է, կա և կլինի»,- հայտարարել է Զախարովան։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը