Ընտրողների մասնակցությունը ՌԴ Պետդումայի ընտրություններին գերազանցել է 30%-ը
Ռուսաստան
Ռուսաստանի Պետդումայի ընտրություններին ընտրողների մասնակցությունը սեպտեմբերի 19-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 09:33-ի դրությամբ կազմել է 30,21%։ Այս մասին վկայում են ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները։
Քվեարկությունը մեկնարկել է սեպտեմբերի 18-ին և կշարունակվի մինչև սեպտեմբերի 20-ը։ Ռուսաստանում անցկացվում է տարբեր մակարդակի ավելի քան 2,2 հազար ընտրական գործընթաց, այդ թվում՝ Պետդումայի նոր կազմի ընտրությունները։
Երկրի 33 տարածաշրջանում ընտրատեղամասերում քվեարկությանը զուգահեռ գործում է նաև հեռավար էլեկտրոնային քվեարկության համակարգը։ Արտերկրում Ռուսաստանի քաղաքացիների համար ընտրատեղամասեր են բացվել 152 երկրում։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը