Հայաստանը կմասնակցի «Ապագայի գիտնականներ» միջազգային նախագծին
Հայաստան
2026 թվականին «Ապագայի գիտնականներ» նախագծի շրջանակում Ռուսաստանի առաջատար բուհերի և գիտական կազմակերպությունների ավելի քան 60 փորձագետներ դասախոսություններ և վարպետության դասեր կանցկացնեն Հայաստանի, Հնդկաստանի, Չինաստանի, Մոնղոլիայի, Սերբիայի, Տաջիկստանի և Ուզբեկստանի երիտասարդների համար։ Այս մասին հայտնել են ծրագրի կազմակերպիչները։
Նախագիծը նախատեսված է ավագ դասարանների աշակերտների, ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ մասնագետների համար։ Ծրագիրը ներառում է ժամանակակից գիտության տարբեր ուղղություններ՝ քվանտային տեխնոլոգիաներից և «կանաչ» էներգետիկայից մինչև արհեստական բանականություն, բժշկություն, քիմիա, ֆիզիկա և ինժեներական նորարարություններ։
Միջոցառումները կանցկացվեն մասնակից երկրների առաջատար համալսարաններում և «Ռուսական տներում»։ 2025 թվականին նախագիծը միավորել էր ավելի քան 10 հազար դպրոցականի, ուսանողի և երիտասարդ գիտնականի հինգ երկրից, իսկ 50 փորձագետ անցկացրել էր շուրջ 300 գիտահանրամատչելի միջոցառում։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը