Սեպտեմբերի 21-ին Երևանը «փակվում է»․ 8 ավտոբուսային երթուղի կփոխի շարժման ուղղությունը
Հասարակություն
Սեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիների շարժը կփոխվի։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Փոփոխությունները վերաբերում են 22, 33, 44, 54, 58, 67, 75 և 97 համարի ավտոբուսային երթուղիներին։
Թիվ 22 երթուղին Աբովյան փողոցից կշարժվի Մոսկովյան, Նալբանդյան, Թումանյան, Խանջյան փողոցներով և Տիգրան Մեծի պողոտայով։ Հետադարձ ուղղությամբ երթուղին կանցնի Տիգրան Մեծի պողոտայով, Խանջյան, Սայաթ-Նովայի, Նալբանդյան, Մոսկովյան և Աբովյան փողոցներով։
Թիվ 33 երթուղին «Հաղթանակի» կամրջից կանցնի Արգիշտիի, Գրիգոր Լուսավորչի, Ագաթանգեղոսի փողոցներով և Տիգրան Մեծի պողոտայով։ Հետադարձ ուղղությամբ այն կշարժվի Տիգրան Մեծի պողոտայով, Ագաթանգեղոսի, Գրիգոր Լուսավորչի և Մաշտոցի պողոտաներով։
Թիվ 75 և 67 երթուղիների շարժը նույնպես կփոխվի․ դրանք Ծովակալ Իսակովի պողոտայից «Հաղթանակի» կամրջով կշարժվեն Արգիշտիի, Գրիգոր Լուսավորչի, Ագաթանգեղոսի փողոցներով և Տիգրան Մեծի պողոտայով։ Հետադարձ ուղղությունները կանցնեն Տիգրան Մեծի պողոտայով, Ագաթանգեղոսի, Գրիգոր Լուսավորչի և Մաշտոցի պողոտաներով։
Թիվ 44 երթուղին Տիգրան Մեծի պողոտայից կանցնի Ագաթանգեղոսի, Գրիգոր Լուսավորչի և Մաշտոցի պողոտաներով։ Նույն ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի նաև հետադարձ ճանապարհին։
Թիվ 54 երթուղին Մաշտոցի պողոտայից կանցնի Գրիգոր Լուսավորչի և Արշակունյաց պողոտաներով, իսկ հետադարձ ուղղությունը կմնա նույնը։
Թիվ 58 երթուղին Տիգրան Մեծի պողոտայից կշարժվի Ագաթանգեղոսի, Գրիգոր Լուսավորչի և Մաշտոցի պողոտաներով։ Հետադարձ ուղղությունը նույնպես կկազմակերպվի նույն ճանապարհով։
Թիվ 97 երթուղին Տիգրան Մեծի պողոտայից կանցնի Ագաթանգեղոսի, Գրիգոր Լուսավորչի, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներով։ Հետադարձ ուղղությունը կմնա նույնը։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը