Լիեժում օծվել է հայազգի զոհերի հիշատակին նվիրված խաչքար
Հասարակություն
Խաչվերացի տոնի առթիվ Բելգիայի Լիեժ քաղաքի Սեն-Ժիլ եկեղեցու բակում տեղի է ունեցել հայկական խաչքարի տեղադրման և օծման արարողություն։ Խաչքարը նվիրված է հայազգի անմեղ զոհերի հիշատակին։
«Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցի փոխանցմամբ՝ խաչքարի օծման և օրհնության կարգը կատարել է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։ Արարողությանը մասնակցել է նաև Լիեժի և շրջակայքի Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Մաղաքիա աբեղա Պեսքիսիզյանը։
Միջոցառմանը ներկա են եղել Լիեժի հոգևոր առաջնորդ Ժան-Պիեռ Դելվիլը, Սեն-Ժիլ եկեղեցու ներկայացուցիչներն ու աշխատակիցները, Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը, ինչպես նաև հայ և բելգիացի հյուրեր։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը