ՌԴ դեսպանն այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
Հասարակություն
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզ կատարած ամենամյա այցի շրջանակում այցելել է Հայաստանի լեռնահանքային ոլորտի առաջատար ձեռնարկություններ՝ Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից։
Դեսպանին ուղեկցել են Ռուսաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Սերգեյ Սոլոմինը, ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչ Աննա Իվանովան և «Ռուսական արտահանման կենտրոնի» ներկայացուցչության ղեկավար Վարդան Ենոքյանը։
Ձեռնարկությունների ղեկավարությունը Կոպիրկինին ներկայացրել է արտադրական գործընթացների ընթացիկ արդիականացումը, որն ուղղված է արտադրության ծավալների ավելացմանը և դրա էկոլոգիականության բարձրացմանը։
Դեսպանին ներկայացվել են նաև Սյունիքի մարզի սոցիալական ոլորտի զարգացման ուղղությամբ իրականացվող լայնածավալ աշխատանքները։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը