Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են բանակի կերպափոխման և պաշտպանական համագործակցության ընդլայնումը
Արտաքին Քաղաքական
Սեպտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Խորհրդակցություններին մասնակցել են ՀՀ ՊՆ ներկայացուցիչները, ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Փոլ Շնեյդերը և ԱՄՆ պատերազմի դեպարտամենտի տարբեր կառույցների ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում ամփոփվել են վերջին տարիներին պաշտպանության ոլորտում իրականացված ծրագրերը և քննարկվել համագործակցության տարբեր ուղղություններով փոխգործակցության զարգացման ներուժը։ Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ քննարկումները ներառել են նաև խաղաղապահության, ռազմական կրթության, սերժանտական կազմի և համատեղ զորավարժությունների ու վարժանքների ուղղությունները։
ԱՄՆ պատերազմի քարտուղարի փոխտեղակալ Էնդրյու Լումիսը նշել է, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ խորհրդատվության, փորձի փոխանակման և այլ աջակցության ծրագրերի միջոցով։
Խորհրդակցությունների ավարտին կողմերը ստորագրել են կատարված աշխատանքների և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ արձանագրություն։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը