Լատվիայի նախագահը հայտարարել է, որ Եվրոպան և ՆԱՏՕ-ն հետ են մնում անօդաչու տեխնոլոգիաների զարգացման տեմպերից
Աշխարհ
Եվրոպան և ՆԱՏՕ-ն չեն հասցնում հարմարվել անօդաչու տեխնոլոգիաների արագ զարգացմանը։ Այս մասին The Guardian-ին տված հարցազրույցում հայտարարել է Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը։
Նրա խոսքով՝ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության, ինչպես նաև անօդաչու սարքերից պաշտպանվելու համակարգերում լուրջ խնդիրներ կան ինչպես Ուկրաինայում, այնպես էլ ամբողջ Եվրոպայում և ՆԱՏՕ-ում։ «Եկեք անկեղծ լինենք․ այդ խնդիրներն ունի Ուկրաինան, դրանք ունի ամբողջ Եվրոպան և ՆԱՏՕ-ն»,- ասել է Ռինկևիչսը։
Լատվիայի նախագահի գնահատմամբ՝ անօդաչու տեխնոլոգիաներն այնքան արագ են զարգանում, որ օդային պատերազմի պայմաններին հարմարվելու համար այսօր ձեռնարկվող միջոցները կարող են արդեն հաջորդ տարվա կեսերին հնացած լինել։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը