Կարո՞ղ է Երկիրը երբևէ հայտնվել սև խոռոչում․ աստղագետը գնահատել է վտանգը
Գիտություն և Մշակույթ
Երկրին սև խոռոչի մեջ հայտնվելու իրական վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԳԱ Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի Աստղատիեզերական կենտրոնի գիտաշխատող Վյաչեսլավ Ավդեևը։
Նրա խոսքով՝ տարածված պատկերացումը, թե սև խոռոչը «տիեզերական փոշեկուլի» պես կլանում է իր շուրջը գտնվող ամեն ինչ, ճիշտ չէ։ Օրինակ՝ եթե տեսականորեն Արեգակը փոխարինվեր նույն զանգվածն ունեցող սև խոռոչով, Երկրի ուղեծիրը չէր փոխվի։ Մոլորակը կշարունակեր պտտվել դրա շուրջը, սակայն առանց Արեգակի լույսի և ջերմության Երկրի պայմանները կյանքի համար անպիտան կդառնային։
Ավդեևը նշել է, որ սև խոռոչի՝ Արեգակնային համակարգին վտանգավոր չափով մոտենալու հավանականությունը չափազանց փոքր է։ Եթե նման օբյեկտ այնուամենայնիվ ներթափանցեր Արեգակնային համակարգ, հիմնական վտանգը կլիներ ոչ թե մոլորակների «կլանումը», այլ դրանց ուղեծրերի հնարավոր խախտումը։
Գիտնականի խոսքով՝ Ծիր Կաթինում կարող է լինել շուրջ 100 մլն սև խոռոչ, սակայն գալակտիկայի հսկայական չափերի պատճառով դրանցից որևէ մեկի՝ Երկրին վտանգավոր հեռավորության վրա մոտենալու հավանականությունը գործնականում աննշան է։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը