Ավարտին են մոտենում Էբոլայի և Մարբուրգի տենդերի դեմ նոր պատվաստանյութերի փորձարկումները
Գիտություն և Մշակույթ
Ռուսաստանում Էբոլայի և Մարբուրգի տենդերի դեմ նոր պատվաստանյութերի կլինիկական փորձարկումները նախատեսվում է ավարտել մոտ ժամանակներս։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտնել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան։
Նրա խոսքով՝ փորձարկումների ավարտից հետո պետք է ամբողջությամբ ձևակերպվի պատվաստանյութերի գրանցման և արտադրության համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը։ Ռոսպոտրեբնադզորը, իր հերթին, պատրաստ է իրականացնել դեղամիջոցների գրանցման համապատասխան գործընթացը։
Ավելի վաղ Պոպովան հայտնել էր, որ Էբոլայի տարածման ռիսկերի պատճառով Ռուսաստանի սահմաններին ուժեղացվել է սանիտարական վերահսկողությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվում համաճարակաբանական անբարենպաստ իրավիճակ ունեցող երկրներից վերադարձող անձանց։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը