Ինչպե՞ս են հանգած աստղերը վերածվում հսկայական «ադամանդների»․ աստղագետը բացատրել է
Գիտություն և Մշակույթ
Սառչող սպիտակ թզուկ աստղերի միջուկներում ածխածինը հսկայական ճնշման պայմաններում աստիճանաբար բյուրեղանում է՝ ձևավորելով ադամանդին նման կառուցվածք։ Այս գործընթացը կարող է տևել միլիարդավոր տարիներ, РИА Новости-ին հայտնել է աստղագետ Եվգենի Բուրմիստրովը։
Նրա խոսքով՝ նման հայտնի օրինակներից է BPM 37093 սպիտակ թզուկը, որը գտնվում է Երկրից մոտ 50 լուսատարի հեռավորության վրա՝ Կենտավրոսի համաստեղությունում։ Այն երբեմնի պայծառ աստղի սառած և սեղմված միջուկն է, որի զգալի մասը ժամանակի ընթացքում բյուրեղացել է։
Բուրմիստրովը բացատրել է, որ սպիտակ թզուկի ներսում չափազանց բարձր ճնշման պայմաններում ածխածնային միջուկը միլիարդավոր տարիների ընթացքում սառչում և պնդանում է։ Ածխածնի մասնիկները դասավորվում են կանոնավոր բյուրեղային կառուցվածքով, ինչի պատճառով նման աստղերը հաճախ պատկերավոր անվանում են տիեզերական հսկայական «ադամանդներ»։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը