Սոմալիի ափերի մոտ ծովահենությունը հասել է վերջին 13 տարվա ամենաբարձր մակարդակին
Համաշխարհային Մամուլ
Սոմալիի ափերի մոտ ծովահենների ակտիվությունը հասել է 2013 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին։ RTBF-ի փոխանցմամբ՝ դրա պատճառներից են երկրում ներքին ճգնաժամը, ծովային վերահսկողության թուլացումը, ինչպես նաև Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության սրացումը։
Պարբերականի տվյալներով՝ Պարսից ծոցում ստեղծված իրավիճակի պատճառով միջազգային ռազմածովային ուժերի ուշադրության զգալի մասը կենտրոնացել է Հորմուզի նեղուցի և Կարմիր ծովի վրա։ Սա, ըստ RTBF-ի, Սոմալիի ափերի մոտ ծովահենների ակտիվացման համար նպաստավոր պայմաններ է ստեղծել։ Տարածաշրջանում գործող միջազգային ուժերն արդեն մտահոգություն են հայտնել իրավիճակի վերաբերյալ։
Politico-ն դեռ օգոստոսին հայտնել էր, որ սոմալիացի ծովահենները կրկին ակտիվացրել են հարձակումները Աֆրիկայի ափերի մոտ առևտրային նավերի վրա։ Վերջին շրջանում նրանց հաջողվել է առևանգել առնվազն երեք նավթատար և պարարտանյութ տեղափոխող նավ, որոնք, ըստ հրապարակումների, պահվում են Սոմալիի ափերի մոտ, իսկ անձնակազմերի տասնյակ անդամներ՝ պատանդառված։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը