Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում հնարավոր են չվերթների ժամանակացույցի փոփոխություններ
Ռուսաստան
Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայանները չվերթների ընդունումն ու իրականացումը կատարում են համապատասխան մարմինների հետ համաձայնեցմամբ։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիան։
Գերատեսչության տվյալներով՝ օդանավակայանների շրջակայքում օդային տարածքի օգտագործման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել, ինչի պատճառով հնարավոր են չվերթների ժամանակացույցի փոփոխություններ։
Ռոսավիացիայում նշել են, որ սահմանափակումները կիրառվել են թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Ուղևորներին խորհուրդ է տրվում իրենց չվերթների կարգավիճակը ստուգել օդանավակայանների առցանց չվացուցակներում։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը