Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ պատժամիջոցներին պատասխանել ռազմական զսպման լեզվով
Աշխարհ
Ռուսաստանը պետք է ԱՄՆ պատժամիջոցների մասին օրենքին արձագանքի ռազմական զսպման լեզվով, կարծում է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ և «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Սեպտեմբերի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է օրենք, որը թույլատրում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ։ Փաստաթուղթը նրան թույլ է տալիս մինչև 100% լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել այն երկրներից, որոնք ռուսական նավթի և գազի հինգ խոշորագույն գնորդներից են, ինչպես նաև մինչև 500% լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ ներմուծվող ռուսական ապրանքների վրա։
«Արտասահմանում նրանք լսում են միայն ուղղակի ռազմական զսպման լեզու, որը ռուսաֆոբ նողկալի գործողությունների, ինչպիսին է «Մեռյալ ահաբեկիչ Գրեհեմի ակտը», համապատասխան արձագանքն է», - գրել է Մեդվեդևը իր Telegram ալիքում։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը