Քաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանը
Ռուսաստան
Ռուսաստանցիների գրեթե երկու երրորդը՝ 64%-ը, դրական է վերաբերվում թվային ռուբլու զանգվածային ներդրմանը։ Այս մասին վկայում է «Выберу.ру»-ի՝ РИА Новости-ի համար անցկացրած հարցումը, որին մասնակցել է 3 հազար մարդ։
Հարցվածների 24%-ը չեզոք դիրքորոշում է հայտնել, իսկ 12%-ը բացասաբար է վերաբերվել նոր համակարգին։ Թվային ռուբլու կողմնակիցները հիմնական առավելություններից են համարել փոխանցումների համար միջնորդավճարների և սահմանաչափերի բացակայությունը, ինչպես նաև այն, որ միջոցները կապված չեն կոնկրետ բանկի հետ։
Հարցման մասնակիցների 18%-ը հայտնել է, որ արդեն թվային ռուբլով գնումներ է կատարել, իսկ 45%-ը պատրաստ է մոտ ժամանակներում այն օգտագործել առօրյա վճարումների համար։ Յուրաքանչյուր չորրորդը նախատեսում է փորձել այն ավելի ուշ, երբ համակարգն ավելի տարածված և սովորական դառնա։
ՌԴ Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինայի տվյալներով՝ թվային ռուբլու գործարկումից հետո առաջին տասը օրվա ընթացքում բացվել է 87 հազար թվային դրամապանակ և իրականացվել շուրջ 50 հազար գործարք։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը