Իսրայելում ՌԴ Պետդումայի ընտրությունների ընթացքում խախտումներ չեն արձանագրվել․ դեսպան
Ռուսաստան
Իսրայելում Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկության ընթացքում հասարակական կարգի խախտումներ կամ սադրանքներ չեն արձանագրվել։ Այս մասին հայտարարել է Իսրայելում Ռուսաստանի դեսպան Անատոլի Վիկտորովը։
Նրա խոսքով՝ քվեարկության վայրերում ներկա են եղել իսրայելական ոստիկանության աշխատակիցներ՝ հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով։ Ընտրողներից և հասարակական դիտորդներից բողոքներ չեն ստացվել, կրկնակի քվեարկության փորձեր ևս չեն հայտնաբերվել։
Իսրայելում քվեարկությունն անցկացվել է վաղաժամ՝ սեպտեմբերի 17-ին։ Վիկտորովի խոսքով՝ ամսաթիվն ընտրվել է՝ հաշվի առնելով հրեական կրոնական ավանդույթներն ու տոնական օրերը։ Նա նաև նշել է, որ ընտրատեղամասեր են եկել բազմաթիվ երիտասարդներ, որոնցից շատերն առաջին անգամ են մասնակցել քվեարկությանը։
ՌԴ Պետդումայի իններորդ գումարման ընտրությունների հիմնական քվեարկությունը մեկնարկել է սեպտեմբերի 18-ին և կշարունակվի մինչև սեպտեմբերի 20-ը։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը