Լեհաստանը դադարեցրել է ռազմական ավիացիայի ուժեղացված հերթապահությունը․ օդային տարածքի խախտում չի արձանագրվել
Աշխարհ
Լեհաստանը վերադարձրել է օդանավակայաններ ռազմական ինքնաթիռները, որոնք օդ էին բարձրացվել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական ակտիվության ֆոնին։ Այս մասին հայտնել է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Լեհաստանի օդային տարածքում ռազմական ավիացիայի գործողություններն ավարտվել են, իսկ հակաօդային պաշտպանության և ռադիոլոկացիոն համակարգերը վերադարձել են աշխատանքի սովորական ռեժիմին։
Լեհ զինվորականները հայտնել են, որ գործողությունների ընթացքում երկրի օդային տարածքի խախտում չի արձանագրվել։ Ավելի վաղ հրամանատարությունը հայտարարել էր, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով Լեհաստանի օդային տարածքում ակտիվացվել է ռազմական ավիացիան։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը