«Արցախի էջը փակել չի ստացվի»․ «Ուժեղ Հայաստանը»՝ երեք տարի անց
Հայաստան
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի երրորդ տարելիցի կապակցությամբ։
Կուսակցությունից նշել են, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի, ամիսներ շարունակվող շրջափակման և Հայաստանի գործող իշխանությունների, իրենց գնահատմամբ, «ձախողված քաղաքականության ու անգործության» հետևանքով Արցախը հայաթափվել է, իսկ տասնյակ հազարավոր հայեր բռնի տեղահանվել են։
«Ուժեղ Հայաստան»-ը նշում է, որ Արցախի կորուստը միայն արցախահայության ողբերգությունը չէ, այլ համազգային ցավ, որը կապված է հայ ժողովրդի պատմական հիշողության, իրավունքների և արժանապատվության հետ։
Կուսակցության հայտարարության համաձայն՝ Արցախի հայության հիմնարար իրավունքների պաշտպանությունը շարունակում է մնալ մարդու իրավունքների, միջազգային իրավունքի և տարածաշրջանային կայունության կարևորագույն հարցերից մեկը։ Կուսակցությունից նաև հայտարարել են, որ միջազգային հարթակներում շարունակելու են բարձրաձայնել արցախահայության իրավունքների, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի, սեփականության և մշակութային ու հոգևոր ժառանգության պահպանության հարցերը։
«Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները»,- ասված է հայտարարությունում։
«Ուժեղ Հայաստան»-ը նաև պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին, հայ գերիներին և մյուս ապօրինի պահվող անձանց։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը