Tesla-ն «հրթիռային» Roadster է ներկայացնում․ նոր սուպերքարը կարող է SpaceX-ի մղիչներ ստանալ
Աշխարհ
Tesla-ն հոկտեմբերի 1-ին պատրաստվում է ներկայացնել երկար սպասված երկրորդ սերնդի «Roadster» էլեկտրական սպորտային մեքենան։ Նոր մոդելը, սակայն, կարող է էապես տարբերվել 2017 թվականին ներկայացված նախատիպից։
Reuters-ի տվյալներով՝ ընկերությունը քննարկում է SpaceX-ի հետ համատեղ մշակված սառը գազի մղիչներով սահմանափակ տարբերակի թողարկումը։ Իլոն Մասկը նման գաղափարի մասին խոսել էր դեռ 2018 թվականին՝ նշելով, որ մեքենան կարող է համալրվել շուրջ 10 փոքր մղիչով։ Տեսականորեն դրանք կարող են լրացուցիչ ուժ ապահովել արագացման, արգելակման և շրջադարձերի ժամանակ։
Tesla-ի նախնական տվյալների համաձայն՝ «Roadster»-ը պետք է 0-ից 60 մղոն/ժ արագության հասնի 1,9 վայրկյանում, զարգացնի ավելի քան 250 մղոն/ժ առավելագույն արագություն և մեկ լիցքավորմամբ անցնի մոտ 620 մղոն։
Միաժամանակ դեռ հստակ չէ, թե ինչպես է նախատեսվում տեղադրել մղիչների համակարգը, որքան ժամանակ դրանք կկարողանան աշխատել և արդյոք նման տարբերակը թույլատրված կլինի հանրային ճանապարհներին։ «Roadster»-ի արտադրությունը սկզբում նախատեսված էր 2020 թվականին, սակայն այն բազմիցս հետաձգվել է։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը