Ավազով բարձված «HOWO»-ն փլուզվող կամրջի վրա կողաշրջվել է․ բնակիչները ահազանգում են վտանգավոր վիճակի մասին
Արտակարգ Պատահար
Սեպտեմբերի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում ավազով բարձված «HOWO» մակնիշի բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի վնասման հետևանքով կողաշրջվել է։
Ըստ Shamshyan.com-ի՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Բեռնատարը գետը չի հայտնվել, քանի որ ընկել է երկաթե ճաղավանդակի և բետոնե պատնեշի վրա։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները, ինչպես նաև Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը և Ռանչպարի վարչական ղեկավարը։
Shamshyan.com-ը հայտնում է, որ կամրջի վտանգավոր վիճակի մասին նախկինում ևս հրապարակումներ են եղել։ Ըստ աղբյուրի՝ ամիսներ առաջ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը հայտնել էր, որ կամուրջը հիմնանորոգվելու է, սակայն աշխատանքները մինչ օրս չեն իրականացվել։
Դեպքի վայրում հավաքված բնակիչները դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին՝ խնդրելով անհապաղ լուծել կամրջի հիմնանորոգման հարցը։ Նրանց խոսքով՝ անհրաժեշտ է ապամոնտաժել հին կամուրջը և կառուցել նորը։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը