«Միսս Ռուսաստանը» հերքել է Աբու Դաբիում 500 մլն ռուբլի արժողությամբ հարսանիքի մասին լուրերը
Հասարակություն
«Միսս Ռուսաստան» և «Միսս ԲՐԻԿՍ» մրցույթների հաղթող Վալենտինա Ալեքսեևան հերքել է Աբու Դաբիում Իլյա Միտելմանի հետ շքեղ հարսանիք կազմակերպելու մասին տարածված տեղեկությունները։ Super-ին տված հարցազրույցում նա հայտնել է, որ դեռևս ամուսնության առաջարկ անգամ չի ստացել։
«Ոչ մի հարսանիք չի նախատեսվում։ Այո՛, ես հարաբերությունների մեջ եմ և այդ մասին բազմիցս ասել եմ։ Բայց հատկապես մեր օրերում 500 մլն ռուբլի արժողությամբ հարսանիքի մասին լուրեր կարդալն, իհարկե, ծիծաղելի է»,- ասել է Ալեքսեևան։
Ավելի վաղ Mash-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 1-2-ը Աբու Դաբիի Al Maya Island & Resort-ում իբր նախատեսվում է շուրջ 500 մլն ռուբլի արժողությամբ հարսանիք։ Ըստ հրապարակման՝ միայն արտիստների հոնորարների, պահանջների և տեղափոխման համար նախատեսվում էր ծախսել ավելի քան 350 մլն ռուբլի։
Նշվում էր նաև, որ միջոցառմանը հրավիրված է 26 արտիստ, այդ թվում՝ Սերգեյ Լազարևը, «Тату»-ն, Բաստան, Իրինա Ալեգրովան, Ստաս Միխայլովը և այլ հայտնի կատարողներ։ Ալեքսեևան, սակայն, հայտարարել է, որ մոտ ժամանակներում ամուսնանալու մտադրություն չունի։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը