ՌԴ Պետդումայում բացատրել են՝ ինչ է նշանակում ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին «ռազմական զսպմամբ» պատասխանելը
Ռուսաստան
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին «ռազմական զսպման լեզվով» պատասխանելու հայտարարությունը չի նշանակում Միացյալ Նահանգների վրա հարձակման նախապատրաստություն։ Այս մասին «Лента.ру»-ին հայտարարել է Պետդումայի պատգամավոր Անդրեյ Կոլեսնիկը։
Ավելի վաղ Մեդվեդևը հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին անհրաժեշտ է պատասխանել «ռազմական զսպման լեզվով»։ Կոլեսնիկի պարզաբանմամբ՝ այդ հասկացության տակ նկատի ունի երկրի պաշտպանունակության ամրապնդումն ու Ռուսաստանի տարածքում տարբեր տեսակի սպառազինությունների զարգացումը։
«Դա ԱՄՆ-ի վրա հարձակման որևէ նախանշան չէ»,- ասել է պատգամավորը։
Նյութի համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման մասին օրինագիծը, որը նախատեսում է մի շարք նոր սահմանափակումներ, մաքսատուրքեր և արգելքներ։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը