ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը և ՄԱԿ-ի ԵՏՀ-ն քննարկել են համագործակցության հնարավորությունները
Հայաստան
Սեպտեմբերի 17-ին ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) Կարգավորումների համագործակցության բաժնի ղեկավար, WP.6 աշխատանքային խմբի քարտուղար Լանս Թոմփսոնին։ Այս մասին հայտնում են Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Gender Mainstreaming in Quality Infrastructure արտաբյուջետային ծրագրի շրջանակում նախատեսվող համագործակցությունը։ Լանս Թոմփսոնը բարձր է գնահատել Տեսչական մարմնի ակտիվ ներգրավվածությունը ՄԱԿ ԵՏՀ WP.6-ի RAMS՝ ռիսկերի կառավարման և շուկայի վերահսկողության խմբի աշխատանքներում։
Կողմերն անդրադարձել են նաև շուկայի վերահսկողության ոլորտում թվայնացմանը, արհեստական բանականության կիրառման մարտահրավերներին և հնարավոր ծրագրերում Տեսչական մարմնի ներգրավվածության հեռանկարներին։
Հանդիպմանը հաջորդել է կարողությունների զարգացման դասընթաց։ Տեսչական մարմնից նշել են, որ միջազգային գործընկերների հետ համագործակցության զարգացումը կարևոր ուղղություն է իրենց գործունեության շրջանակում՝ նպաստելով փորձի փոխանակմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանը և ոլորտում արդյունավետ գործիքների ներդրմանը։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը