Լավրովն ու Ռուբիոն կհանդիպեն Նյու Յորքում․ գլխավոր թեման՝ Ուկրաինայի հակամարտությունը
Աշխարհ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում նախատեսվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բանակցությունների հիմնական թեման կլինի Ուկրաինայում հակամարտության կարգավորումը։
Բարձր մակարդակի ընդհանուր քննարկումները ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում կանցկացվեն սեպտեմբերի 22-26-ը և սեպտեմբերի 28-ին։
Քննարկումներին կմասնակցեն պետությունների և կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաև արտաքին գործերի նախարարներ։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը