Առեղծվածային դեպք․ Հրազդան գետում քաղաքացու դի է հայտնաբերվել
Արտակարգ Պատահար
Սեպտեմբերի 19-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Չարենցավան խոշորացված համայնքի Բջնի բնակավայրի 1-ին փողոցին հարակից Հրազդան գետում քաղաքացու դի է հայտնաբերվել։
Ըստ Shamshyan.com-ի՝ դեպքի վայր են ժամանել փրկարարները։ Նրանք սպասում են քննիչների ժամանմանը, որպեսզի գետի մեջտեղում հայտնաբերված մարմինը դուրս բերվի։
Դրանից հետո իրավապահները պետք է պարզեն մահացածի ինքնությունը և դեպքի հանգամանքները։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը