«Արցախը բեռ էր, իշխանությունն իր քաղաքական վարքով կանաչ լույս վառեց տեղի ունեցածի համար»․ Տիգրան Աբրահամյան
Հասարակություն
«Իրենց համար Արցախը բեռ էր, Արցախը խնդիր էր, Արցախի գոյությունը ինքնիշխանությանը հասցված սպառնալիք էր»,- լրագրողների հետ զրույցում, Tert.am-ի փոխանցմամբ, ասել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ Արցախի դեմ տեղի ունեցած ագրեսիայի համար «կանաչ լույսը վառել է Հայաստանի իշխանությունը»՝ իր քաղաքական վարքով, այդ օրերին հնչեցրած հայտարարություններով և այսօր էլ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ լռությամբ։
«Այն, ինչի մասին խոսում են դրսում, ինչի մասին խոսում են նաև միջազգային տարբեր ներկայացուցիչներ, լրագրողներ, փորձագետներ, միջազգային տարբեր պառլամենտների ներկայացուցիչներ՝ դրանք խնամքով թաքցնում է ՀՀ իշխանությունը»,- ասել է Աբրահամյանը։
Նա նաև նշել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցածը, իր գնահատմամբ, պատերազմ չէր, այլ ցեղասպանության դրսևորում։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը