Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի գլխավոր հարցը Սիրիան է
Մերձավոր Արևելք
Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների հանդիպման ժամանակ գերիշխող է եղել Սիրիայի հարցը: Այս մասին նշում է Agence France Press գործակալությունը:
Դռնփակ հանդիպումը, որին մասնակցել են Իսլամական համագործակցության կազմակերպության 57 պետություններից 26-ը, սկսվել է կեսօրին, և ակնկալվում է, որ երեկոյան ավարտից հետո տեղի է ունենալու մամլո ասուլիս:
Հանդիպման մասնակիցները կոչ են արել Սիրիայի ընդդիմադիր գործիչներին և իշխանությանը «իրական բանակցություններ» սկսել: Սիրիական ընդդիմադիր գործիչների ղեկավար Ահմեդ Մոազ ալ Խաթիբը ցանկություն է հայտնել բանակցություններ սկսել Սիրիայի փոխնախագահ Ֆարոխ ալ Շոարայի հետ:
Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին չորեքշաբթի կոչ է արել Սիրիայի ընդդիմադիր գործիչներին միավորվել, միաժամանակ անհանգստություն է հայտնել, որ Բաշար Ասադը դասեր է քաղում պատմությունից: Մուրսին նաև վախ է արտահայտել, որ Սիրիայում կարող են կրոնական բախումներ պոռթկալ սունիների և ալավիների միջև:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ