«ՀՀ կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եկեղեցուն վարկաբեկելու համար»․ Արմեն Աշոտյան
Հասարակություն
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը, իր տեղեկություններով, արևմտյան լոբբիստական գործակալություն է վարձել՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հեղինակությունը վարկաբեկելու նպատակով։
Աշոտյանը նշել է, որ չի կարող բացահայտել տեղեկության աղբյուրը, սակայն այն «գրեթե 100 տոկոսով համապատասխանում է իրականությանը»։ Նրա խոսքով՝ հակաքարոզչության հիմնական թեզը եկեղեցուն որպես «Կրեմլի ագենտ» ներկայացնելն է։
Նրա պնդմամբ՝ զուգահեռաբար շրջանառվելու են նաև այն թեզերը, թե եկեղեցին խոչընդոտում է խաղաղության գործընթացին և Հայաստանի աշխարհաքաղաքական ուղղության փոփոխությանը։
Աշոտյանի գնահատմամբ՝ այդ արշավի նպատակն է «լեգիտիմացնել» եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի գործողությունները և հիմք ստեղծել դրանց հակասահմանադրականության ու հակաիրավականության վերաբերյալ քննադատությունը չեզոքացնելու համար։
Նա նաև նշել է, որ նման գործընթացը կարող է ունենալ հետևանքներ այն երկրներում, որտեղ Հայ Առաքելական եկեղեցին ունի կառույցներ։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը