Ի՞նչ օգնություն է նախատեսում Միացյալ Նահանգները Հայաստանի համար․ ԱՄՆ ՊՆ
Արտաքին Քաղաքական
ԱՄՆ-ն օգտագործում է իր ծրագրերի ողջ ներուժը՝ Հայաստանին աջակցելու պաշտպանական բարեփոխումների գործընթացում, հայ-ամերիկյան պաշտպանական խորհրդակցությունների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական Էնդրյու Լումիսը։
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ խորհրդակցություններին մասնակցել են ՀՀ ՊՆ ներկայացուցիչներ, Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Փոլ Շնայդերը, ինչպես նաև Պենտագոնի տարբեր գործակալությունների ներկայացուցիչներ։
Խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են վերջին տարիներին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև պաշտպանական համագործակցության շրջանակում իրականացված ծրագրերի արդյունքները։
Լումիսը նշել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել Հայաստանի պաշտպանական բարեփոխումներին՝ խորհրդատվության, փորձի փոխանակման և այլ ուղղություններով։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը