Իլյա Յաշինը անվտանգության սպառնալիքի պատճառով չեղարկել է Հայաստան այցը
Հասարակություն
Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլյա Յաշինը չեղարկել է Երևան նախատեսված այցը՝ Հայաստանում իր անվտանգությանն սպառնացող հնարավոր ռիսկերի մասին նախազգուշացում ստանալուց հետո։ Այս մասին հայտնում է «Մեդուզան»։
Յաշինի խոսքով՝ իրեն Վաշինգտոնում զգուշացրել են Հայաստան կատարելիք այցի հետ կապված հնարավոր ֆիզիկական վտանգի մասին։ Նա նշել է, որ չի կարող անտեսել ստացված տեղեկությունը և ստիպված է հետևել անվտանգության կանոնակարգերին։
Յաշինը նախատեսում էր Երևան այցելել մինչև սեպտեմբերի 20-ը՝ Պետդումայի ընտրությունների քվեարկության վերջին օրը։ Նա մտադիր էր այցելել ընտրատեղամաս, մասնակցել «Կեսօրը հանուն խաղաղ Ռուսաստանի» ակցիային և հանդիպել պատերազմին դեմ արտահայտվող ռուսաստանցիների հետ։
Միաժամանակ Յաշինը հայտարարել է, որ սեպտեմբերի 20-ին մասնակցելու է ակցիային Նյու Յորքում՝ Ռուսաստանի դեսպանատան մոտ գտնվող ընտրատեղամասում։ Նա չի հայտնել, թե կոնկրետ ով է իրեն զգուշացրել հնարավոր սպառնալիքի մասին և ինչ աղբյուրից է ստացվել այդ տեղեկությունը։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը