Լեհ պատգամավոր․ Ուկրաինայի հարվածները չեն կարողացել խաթարել Ռուսաստանի էներգետիկ համակարգը
Ռուսաստան
Ուկրաինական հարվածները Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին առանձին ենթակառուցվածքների վնաս են հասցնում, սակայն չեն հանգեցնում ամբողջ համակարգի աշխատանքի խաթարմանը։ Նման տեսակետ է հայտնել Լեհաստանի պատգամավոր, պրոֆեսոր Անջեյ Զապալովսկին Do Rzeczy-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ լեհական լրատվամիջոցներում Ռուսաստանի կրած վնասների վերաբերյալ ներկայացվող պատկերը միշտ չէ, որ արտացոլում է երկրի իրական ներուժը։ Զապալովսկին պնդել է, որ Ռուսաստանն ունի հումքային զգալի պաշարներ և շարունակում է ապահովել իր զինված ուժերի վառելիքի պահանջները։
«Ուկրաինական հարվածները Ռուսաստանին նպատակային բնույթ են կրում։ Առանձին օբյեկտներ ոչնչացվում են, սակայն ամբողջ համակարգը պահպանվում է»,- հայտարարել է պատգամավորը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ռուսական զինված ուժերին հրահանգ է տրվել նախապատրաստել և զանգվածային հարվածներ հասցնել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը