Սոչին հեղեղվել է․ ջուրը հասել է խանութներ, մեքենաները խափանվել են
Աշխարհ
Հորդառատ անձրևների հետևանքով Սոչիի մի շարք փողոցներ ջրի տակ են անցել։ Այս մասին հայտնում է SHOT-ը։
Քաղաքի որոշ հատվածներում ջրի մակարդակը բարձրացել է ծնկներից վեր։ Երթևեկությունը դժվարացել է, իսկ որոշ վայրերում՝ ամբողջությամբ դադարել։ Ավտոմեքենաները չեն կարողանում հաղթահարել ջրի ուժեղ հոսքերը և խափանվում են։ Քաղաքում նաև խոշոր խցանումներ են առաջացել։
Հորդառատ անձրևի հետևանքով լանջերին և աստիճաններին ջրի ուժեղ հոսքեր են առաջացել։ Հեղեղվել է նաև լողափը։ Ջուրը հասել է այնտեղ գտնվող խանութներին, ինչի հետևանքով որոշ վաճառողներ մնացել են ներսում և սպասում են ջրի մակարդակի նվազմանը։
Փողոցներից մեկում ծառ է տապալվել՝ վնասելով ավտոմեքենա։
Տեղացիներին և զբոսաշրջիկներին հորդորել են չայցելել լողափեր և հեռու մնալ անկայուն կառույցներից։ Կանխատեսվում է, որ հորդառատ անձրևները Սոչիում կշարունակվեն նաև վաղը։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը