Ռուսական հարվածներ Կիևի մարզին․ զոհերի թվում երեխաներ կան
Աշխարհ
Սեպտեմբերի 20-ի գիշերը Ռուսաստանը 138 տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերը։
Ուկրաինական կողմի տվյալներով՝ առավոտյան ժամը 08:00-ի դրությամբ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել կամ ճնշել են 101 ԱԹՍ։ Անօդաչուների հարվածներ են գրանցվել 17 վայրում, ևս 5 վայրում ընկել են դրանց բեկորները։
Կիևի մարզի Ֆաստովի շրջանում հարձակման հետևանքով զոհվել են մայրն ու նրա երկու փոքր երեխաները։ Վիշգորոդի շրջանում զոհվել են կին և երեխա։ Այս մասին հայտնել է տեղի վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն։
Նրա խոսքով՝ հարվածների հետևանքով վնասվել են մասնավոր բնակելի տներ, ավտոմեքենաներ, ուսումնական հաստատություն և ավտոբուս։
Սեպտեմբերի 19-ին ռուսական ուժերը FPV անօդաչուով հարվածել են նաև Խերսոնի մարզի Չերվոնի Մայակ գյուղում գտնվող վանքին։ Զոհվել է 71-ամյա հոգևորական, ևս չորս հոգևորական վիրավորվել է։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը