Սողանքի պատճառով հինգ մարդ է անհետ կորել Չինաստանում
Այլ
Հինգ մարդ է անհետ կորել սողանքի պատճառով՝ Չինաստասնի հարավ-արեւմուտքում գտնվող Սիչուան նահանգում։ Այս մասին հայտնում է Chinhua լրատվական գործակալությունը, վկայակոչելով տեղի իշխանությունների փոխանցած տեղեկությունները։ Սողանքը եղել է շաբաթ առավոտյան՝ Շինծյագոու թունելի մոտ։ Դեպքի վայրում իրականացվում են որոնողա-փրկարարական աշխատանքներ։ Աշխատանքների կոորդինացման համար իշխանությունները տեղում ձեւավորել են հատուկ աշխատանքային խումբ, գործի դրել ծանր տեխնիկա։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը