Ուկրաինան Ռուսաստանի դեմ հարձակման ժամանակ առաջին անգամ կիրառել է «Pelican»-ը․ Զելենսկի
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ սեպտեմբերի 20-ի գիշերը Ռուսաստանի դեմ իրականացված հարձակման ժամանակ Ուկրաինայի պաշտպանության ուժերը կիրառել են «Pelican» անվանումով հարվածային միջոց։
Զելենսկին նշել է, որ գործողության ընթացքում կիրառվել են FP-1, RZ-100, MICH-2000, «Պալյանիցա», Vendetta, «Լյուտի», «Բարս», «Սիչեն» անօդաչուները, ինչպես նաև «Ֆլամինգո» և «Pelican» հրթիռները։
Միաժամանակ դեռևս հստակ չէ, թե ինչ տեսակի զինատեսակ է «Pelican»-ը։ NV-ն սկզբում այն ներկայացրել է որպես հնարավոր ուկրաինական բալիստիկ հրթիռ, սակայն ավելի ուշ «КіберБорошно» Telegram-ալիքը հայտնել է, որ խոսքը ոչ թե բալիստիկ հրթիռի, այլ անօդաչուի մասին է։ «Pelican»-ի վերաբերյալ պաշտոնական մանրամասներ առայժմ չեն հրապարակվել։
Զելենսկին նաև հաստատել է Մոսկվայում և Մոսկվայի մարզում Ռուսաստանի նավթային արդյունաբերության առանցքային ձեռնարկություններից մեկի և լոգիստիկ օբյեկտի, ինչպես նաև Վորոնեժի մարզում գտնվող ձեռնարկության խոցումը։
«Մոսկվան պետք է ոչ թե այլ տարածաշրջանների հաշվին ՀՕՊ-ի բազմաշերտ օղակներ կառուցի, այլ ավարտի իր դաժան պատերազմը և ընտրի խաղաղությունը»,- հայտարարել է Զելենսկին։
Սեպտեմբերի 20-ի գիշերը Մոսկվան և Մոսկվայի մարզը ենթարկվել են ԱԹՍ-ների զանգվածային հարձակման։ Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել նաև Կապոտնյայում գտնվող Մոսկվայի նավթավերամշակման գործարանում։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ գործարանի տարածքում գտնվող օբյեկտներից մեկը վնասվել է, տուժածներ չկան։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը