ՌԴ և ԱՄՆ ներկայացուցիչները կրկին կհանդիպեն․ Ռյաբկովը ժամկետ է նշել
Աշխարհ
Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների նոր հանդիպումը՝ երկկողմ հարաբերություններում առկա խնդրահարույց հարցերի շուրջ, կկայանա առաջիկա շաբաթներին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Նրա խոսքով՝ նման հանդիպումներն արդեն կանոնավոր բնույթ են ստացել։
«Մենք կարծում ենք, որ դա օգտակար է։ Այլ հարց է, որ բովանդակային առումով առաջընթացի տեմպը ցանկալիից և սպասվածից ցածր է։ Այնուամենայնիվ, մենք դրանից չենք հրաժարվում և շարունակելու ենք առաջ շարժվել»,- ասել է Ռյաբկովը։
Ավելի վաղ Ռյաբկովը հայտարարել էր, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերություններում առկա խնդրահարույց հարցերի կարգավորման շուրջ երկխոսությունը փակուղում է, սակայն հնարավոր են փորձագիտական խորհրդակցություններ։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը