Ռուսական հարվածներից հետո Ուկրաինայի խոշոր մետալուրգիական գործարանները կանգ են առել
Աշխարհ
Ուկրաինայում գործող երեք խոշորագույն մետալուրգիական ձեռնարկությունները դադարեցրել են աշխատանքը ռուսական հրթիռային հարվածներից հետո։ Դրանք միասին ապահովում էին երկրում պողպատի արտադրության շուրջ 90%-ը, գրում է Financial Times-ը՝ հղում անելով Metinvest և ArcelorMittal ընկերություններին։
Պարբերականի տվյալներով՝ բալիստիկ հրթիռները հարվածել են Metinvest-ի երկու գործարանների դոմնային վառարաններին, ինչպես նաև Կրիվոյ Ռոգում գտնվող ArcelorMittal-ի ձեռնարկությանը։ Հարձակումների հետևանքով զոհվել է 17 աշխատակից։
«Այսօրվա դրությամբ Ուկրաինան այլևս պողպատաձուլական արդյունաբերություն չունի»,- հայտարարել է Metinvest-ի գլխավոր տնօրենի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վոդովիզը։
Նրա պնդմամբ՝ ռուսական ուժերը մանրամասն տեղեկություններ են ունեցել ձեռնարկությունների մասին և իմացել են՝ որտեղ հարվածել։
Կանգնեցված գործարաններում աշխատում է ավելի քան 15 հազար մարդ։ Metinvest-ում զգուշացրել են, որ արտադրության դադարեցումը կազդի նաև հարակից ոլորտների վրա և կարող է հանգեցնել հարկային մուտքերի զգալի կրճատման։
Թե որքան ժամանակ կպահանջվի ձեռնարկությունների վերականգնման համար, դեռ հայտնի չէ։
Financial Times-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի իշխանությունները ռուսական հարվածների հետևանքով բյուջեի հարկային եկամուտների հնարավոր կորուստը գնահատում են շուրջ 1,5 միլիարդ դոլար։ Պարբերականը նշում է նաև, որ 2026 թվականին երկրի բյուջեի պակասուրդը կարող է հասնել 27 միլիարդ դոլարի։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը