Ռուսաստանում Պետդումայի ընտրությունների ընթացքում զանգվածային հարձակում է եղել․ ՌԴ ՊՆ
Ռուսաստան
Ռուսաստանում Պետդումայի ընտրությունների ընթացքում երկրի տարածքը ենթարկվել է ԱԹՍ-ներով և թևավոր հրթիռներով զանգվածային հարձակման։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։
ՌԴ ՊՆ-ի պնդմամբ՝ հարձակումներն իրականացվել են սեպտեմբերի 19-ին և 20-ին՝ Ռուսաստանում ընթացող Պետդումայի ընտրությունների ժամանակ։
Գերատեսչությունը հայտարարել է, որ հարձակման ընթացքում կիրառվել են անօդաչու թռչող սարքեր և «Ֆլամինգո» թևավոր հրթիռներ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ հարձակման նպատակը Պետդումայի ընտրությունների ընթացքը խափանելն էր։
Ռուսաստանում Պետդումայի ընտրություններն անցկացվում են սեպտեմբերի 18-20-ը։ Ընտրությունների արդյունքում ձևավորվելու է խորհրդարանի ստորին պալատի նոր կազմը՝ ընտրվելու է 450 պատգամավոր։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը