Ռուսաստանի երկնքում մեկ օրում խոցվել է 1951 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Ռուսաստան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սեպտեմբերի 19-20-ին երկրի տարբեր շրջանների երկնքում խոցվել է ուկրաինական 1951 անօդաչու թռչող սարք և մեծ հեռահարության 8 թևավոր հրթիռ։
ՌԴ ՊՆ-ի պնդմամբ՝ Ուկրաինան զանգվածային հարձակում է իրականացրել Ռուսաստանի տարածքի վրա՝ փորձելով խափանել երկրում ընթացող Պետդումայի ընտրությունները։
Գերատեսչությունը հայտնել է նաև, որ ուկրաինական հարձակումներին ի պատասխան ռուսական ուժերը կուժեղացնեն Կիևում ռազմական օբյեկտներին հասցվող հարվածները։
«Ռուսաստանի տարածքում քաղաքացիական օբյեկտների դեմ հարձակումներին ի պատասխան՝ ՌԴ զինված ուժերը կշարունակեն և կուժեղացնեն բարձր ճշգրտության զենքով հարվածները Կիևում գտնվող ռազմական օբյեկտներին»,- հայտարարել են նախարարությունից։
Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովն ավելի վաղ հայտնել էր, որ տարածաշրջանի վրա ԱԹՍ-ների զանգվածային հարձակման հետևանքով զոհվել է երեք խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ ավելի քան 20-ը։ Վիրավորների թվում երեխաներ կան, 15 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը