Լավրովն ու Ռուբիոն Նյու Յորքում կքննարկեն Ուկրաինայի հարցը
Աշխարհ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոսել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում Մոսկվայի հիմնական ուղերձի մասին։ «Россия 1»-ին տված հարցազրույցում նա անդրադարձել է բանակցային գործընթացին և Ռուսաստանի դիրքորոշմանը։
Սեպտեմբերի 22-ին Լավրովը կմեկնի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին։ Այցի շրջանակում նախատեսվում է նրա հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Սպասվում է, որ քննարկումների առանցքային թեմաներից կլինի Ուկրաինայի հակամարտության կարգավորումը։
Հիշեցնենք՝ վերջին շրջանում Վաշինգտոնի և Մոսկվայի միջև Ուկրաինայի հարցով շփումները շարունակվում են։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բազմիցս հայտարարել է հակամարտության դիվանագիտական կարգավորման անհրաժեշտության մասին։
Միաժամանակ Կիևն ու Վաշինգտոնը նույնպես շարունակում են քննարկումները։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հայտնել է Թրամփի հետ հեռախոսազրույցի մասին և հայտարարել, որ կողմերը պայմանավորվել են հանդիպել Նյու Յորքում։ Զելենսկու խոսքով՝ խաղաղության գործընթացն իրենց համար «թիվ մեկ առաջնահերթությունն է»։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը