Պուտինի «Միասնական Ռուսաստանը» առաջատար է Պետդումայի ընտրություններում․ նախնական տվյալներ
Ռուսաստան
Ռուսաստանում ավարտվել են Պետական դումայի ընտրությունները։ ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալներով՝ ձայների 15,5%-ի հաշվարկից հետո իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը ստացել է ձայների 57,4%-ը։
Երկրորդ ցուցանիշն ունի Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունը՝ 13,8%, ԼԴՊՌ-ն ստացել է 9,3%, «Նոր մարդիկ» կուսակցությունը՝ 7,9%, իսկ «Արդար Ռուսաստանը»՝ 5,1%։
Մյուս քաղաքական ուժերի ցուցանիշները 5%-ից ցածր են։ Կենսաթոշակառուների կուսակցությունը ստացել է 2%, «Կանաչները» և «Ռուսաստանի կոմունիստները»՝ 0,9-ական%, «Ռոդինան»՝ 0,6%, իսկ Ուղիղ ժողովրդավարության կուսակցությունը՝ 0,3%։
Այս տվյալները դեռ նախնական են, քանի որ հաշվարկվել է քվեների միայն 15,5%-ը։
ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան հայտարարել է, որ ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփվեն ոչ շուտ, քան սեպտեմբերի 25-ը։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը