Անկախության 35-ամյակի միջոցառումների պատճառով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
Հասարակություն
Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Երևանում երթևեկության սահմանափակումներ են գործելու։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Ոստիկանության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 21-ի ժամը 08։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 02։00-ն տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և դրան հարող մի շարք ճանապարհահատվածներ սահմանափակված է լինելու։
Դեպի Հանրապետության հրապարակ երթևեկությունը սահմանափակված է՝
Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,
Սախարովի հրապարակից,
Պապ թագավորի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից,
Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից,
Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկից։
Ոստիկանությունը վարորդներին հորդորում է նշված ճանապարհահատվածները շրջանցել՝ երթևեկության անվտանգությունն ու միջոցառումների անխափան կազմակերպումն ապահովելու համար։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը