Ռամզան Կադիրովը Չեչնիայի ղեկավարի ընտրություններում ստացել է 99,85% ձայն
Աշխարհ
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, որը առաջադրվել էր «Եդինայա Ռոսիա» կուսակցության կողմից, Չեչնիայի ղեկավարի ընտրություններում ստացել է ձայների 99,85%-ը։ Այս մասին վկայում են Ռուսաստանի ԿԸՀ-ի տվյալները։
«Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության թեկնածու Իսմայիլ Դենիլխանովը և Կոմունիստական կուսակցության թեկնածու Խալիդ Նակաևը ստացել են 0,05-ական տոկոս ձայն։
Ռուսաստանի ԿԸՀ-ի տվյալների համաձայն՝ արդյունքները ներկայացված են ընտրատեղամասերի բոլոր 100%-ի արձանագրությունների մշակումից հետո։ Կադիրովը Չեչնիայի ղեկավարն է 2007 թվականից։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը