ԱՄՆ-ը դադարեցրել է Եմենում հութիների դիրքերին հարվածներ հասցնելը
Աշխարհ
Ամերիկյան զինուժը մոտ ապագայում չի հարվածի հութի ապստամբ Անսար Ալլահ շարժման դիրքերին, պնդում է The New York Times-ը (NYT)՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի անանուն պաշտոնյաներին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկզբում դեմ էր հութիների դեմ հարվածներին, սակայն սեպտեմբերի 17-ին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալման ալ-Սաուդի հետ հեռախոսազրույցից հետո Թրամփը հրամայեց Պենտագոնին պատրաստվել հարձակման: Սեպտեմբերի 20-ին ամերիկացի առաջնորդը կրկին փոխեց իր դիրքորոշումը: Աղբյուրները հրատարակությանը հայտնել են, որ «ԱՄՆ-ը հութիների դեմ ավիահարվածներ չի հասցնի, գոնե առայժմ»:
Դեռևս որևէ տեղեկություն չի տրամադրվել Թրամփի որոշման փոփոխության պատճառի մասին: «Միացյալ Նահանգները պաշտպանական համաձայնագիր ունի Սաուդյան Արաբիայի հետ, և մենք միշտ կպաշտպանենք մեր դաշնակիցներին», - թերթին իրավիճակի վերաբերյալ ասել է Սպիտակ տունը:
Ավելին, թերթը նշում է, որ հարձակումը չեղարկվել է նախատեսված մեկնարկից կարճ ժամանակ առաջ. հրամանատարներն արդեն նշել էին թիրախների ցանկը, և զորքերը զինամթերք էին լցնում ռմբակոծիչների մեջ:


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը