Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ
Արտաքին Քաղաքական
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է Հայաստանի ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։
Շնորհավորական ուղերձում Լուկաշենկոն նշել է, որ Հայաստանի ինքնիշխանության ձեռքբերման 35-ամյակը խորհրդանշում է հայ ժողովրդի ձգտումը դեպի ազատ ու անկախ զարգացում և սեփական հարուստ մշակույթի պահպանումը։
Նրա խոսքով՝ աշխարհում առկա լուրջ մարտահրավերների պայմաններում ժամանակի փորձությունն անցած բարեկամական կապերը հատկապես արժեքավոր են։ Լուկաշենկոն ընդգծել է, որ Մինսկն ու Երևանը միավորում են ոչ միայն պատմության ընդհանուր էջերը, այլև ժողովուրդների միջև առկա փոխադարձ համակրանքը, ինչը հիմք է բաց և կառուցողական գործընկերության համար։
Բելառուսի նախագահը Հայաստանի ժողովրդին մաղթել է կայունություն, վստահություն ապագայի հանդեպ, ինչպես նաև ներդաշնակություն և ուրախություն յուրաքանչյուր ընտանիքում։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը