Գագիկ Ծառուկյան․ «Շեյխերից ու միլիարդատերերից առաջարկներ եմ ստացել, բայց միշտ ասել եմ՝ ոչ»
Հայաստան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել Հայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ՝ ընդգծելով, որ իր հայրենիքը Հայաստանն է, և ինքը չի պատրաստվում հեռանալ երկրից։
Ծառուկյանի խոսքով՝ վերջին 35 տարիների ընթացքում Հայաստանը և հայ ժողովուրդը բազմաթիվ փորձությունների, պատերազմների, տնտեսական ճգնաժամերի ու ներքաղաքական լարվածությունների միջով են անցել։ Նա նշել է, որ մի քանի սերունդ իրենց գիտելիքը, փորձը, առողջությունն ու կյանքը ներդրել են անկախ պետության կայացման գործում։
«Այս 35 տարում երևի հարյուր անգամ ստացել եմ առաջարկ՝ տեղափոխվելու աշխարհի ամենազարգացած երկրներում ապրելու և այնտեղ կառուցելու։ Առաջարկներ ստացել եմ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից։ Ամեն անգամ ասել եմ՝ ոչ։ Իմ հայրենիքը Հայաստանն է, ես ապրելու եմ միայն այնտեղ և կառուցելու եմ իմ երկրում»,- ասվում է ուղերձում։
Նա նշել է, որ Հայաստանի առաջիկա զարգացման համար կարևոր է ներքին համերաշխությունն ու սեփական ուժերի նկատմամբ վստահությունը։ Ծառուկյանը շնորհավորել է Հայաստանի անկախության 35-ամյակը՝ մաղթելով երկրին ուժեղ և զարգացած ապագա, և ուղերձն ավարտել է Բաքվում պահվող հայերի ազատության կոչով։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը