Անկախությունն աստվածատուր պարգև է, այն պետք է պահել հավատարմությամբ. Արամ Առաջին
Հայաստան
«Անկախությունն աստվածատուր պարգև է. այն պետք է պահել հավատարմությամբ։ Անկախությունը նաև մարդկային իրավանց հիմնական սկզբունքներից մեկն է. այն հարկավոր է հարգել»,- նշված է Անկախության տոնի առիթով Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հղած շնորհավորական ուղեձում։
«Անկախության ամուր պահպանումը և դրա սկզբունքների, արժեքների ու հրամայականների նկատմամբ հավատարմությունը ենթադրում է հավատք, կամք ու պայքար։
Այս գիտակցությամբ հայ ժողովուրդը կերտեց ու պահպանեց իր անկախությունը, և երբ պատմության պայմաններում պարտադրանքով կորցրեց՝ այն վերահաստատելու տեսլականը վերածվեց ամենօրյա պայքարի։
Արդարև, հայրենիքի հզորացման ու զարգացման, մեր ժողովրդի անսասանության և հավերժության աղբյուրն անկախությունն է։
Հայաստանի անկախության նշումը պատգամ է ուղղված յուրաքաչյուր հայի՝ հավատարիմ լինել անկախությանը որպես սրբազան արժեք»,- նշված է Արամ Առաջինի ուղերձում։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը