Տավուշում հղի կինը ճանապարհին սկսել է ծննդաբերել․ երեխան ծնվել է մահացած
Արտակարգ Պատահար
Սեպտեմբերի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 22։15-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանությանը հայտնել են, որ բուժօգնության է դիմել 35-ամյա ծննդկան, որը գտնվել է հղիության 35-36-րդ շաբաթում, սակայն պտուղը մահացած է։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ կնոջ 39-ամյա ամուսինը ոստիկաններին հայտնել է, որ ժամը 21։00-ի սահմաններում կնոջ ինքնազգացողությունը վատացել է, և նրան որոշել են տեղափոխել «Իջևան» բժշկական կենտրոն։ Ճանապարհին կինը սկսել է ծննդաբերել, իսկ երեխային կիսածնված վիճակում տեղափոխել են հիվանդանոց։
Բժիշկները հիվանդանոցում արձանագրել են, որ երեխան ծնվել է մահացած։
Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը