«Անկախությունը մեր մեծագույն նվաճումն է»․ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել
Հայաստան
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ։
Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի անկախությունը կերտվել է համազգային միասնական ջանքերի, զոհողությունների և բազմաթիվ դժվարությունների ու մարտահրավերների հաղթահարման արդյունքում։
«Այն մեր երազանքների, ձգտումների և պայքարի մարմնավորումն է, մեր մեծագույն նվաճումը։ Ինչ հանգամանքներ ու իրավիճակներ էլ լինեն, որպես անսակարկելի և մնայուն արժեք, անկախ պետականությունը պետք է լինի մեր մշտական հոգածության ներքո»,- գրել է նա։
Արմեն Սարգսյանը մաղթել է, որ հավերժ լինեն անկախ Հայաստանը և հայ ժողովուրդը՝ ընդգծելով խաղաղության, բարեկեցության և համերաշխության կարևորությունը։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը